ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Continue reading »

Արցախյան տարազ

Արցախյան ավանդական տարազը, որը Սյունիքի ու Արցախի կանայք կրում էին 19-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջը, շատ տպավորիչ էր իր ձևվածքի կատարելությամբ, գունային լուծումներով, պարզությամբ և շքեղությամբ՝ միաժամանակ։

Continue reading »

Արցախյան պարեր

Ուզունդարա

Ուզունդարան հայկական, ժողովրդական կանանց պար է, որը նշանակում է «երկար զգեստ»: Այն տարածված է հատկապես Արցախում:

Ուզունդարա անավանումը առաջացել է երկար տարիներ առաջ: Մի հարսանիքի ժամանակ, երբ դեռ չէին ստեղծվել մեքենաները և հարսը պետք է երկար ճանապարհ անցներ, ճանապարհին երաժիշտները սկսում են նվագել մի հուզիչ երաժշտություն` ճանապարհելով հարսին:

Այդ օրից սկսած երբ ցանկանում են պարել Ուզունդարա, երաժիշտներին խնդրում են նվագել այն նույն երաժշտությունը, որը նվագել են հարսին ուղեկցելու ժամանակ:

Յայլի

Յայլին հայկական ժողովրդական շուրջպար է։ Այն պարում են տղամարդիկ։ Տարածված է Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում, Զանգեզուրում և Արցախում։

Տղամարդկանց մրցույթ-կատակային բնույթ կրող «Յայլի» խմբապարը
կատարվել է ինչպես տոմարային տոների, այնպես էլ հարսանեկան ծեսերի
ժամանակ: Հատկանշական է, որ այս պարում արգելվում էր կանանց մասնակցությունը: Պարում պահանջվում էր ուժ, դիմացկունություն, արագաշարժություն, ճկունություն, կենտրոնացում:

Այս պարին բնորոշ են ոտքով շեշտակի հարվածները գետնին։ Պարը կապված է հնագույն պաշտամունքային արարողությունների հետ։ Պարի և պարեղանակի տեմպը գործողության համաձայն արագանում կամ դանդաղում է։

Կենաց ծառ

ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների:

Continue reading »

Հունվարյան ստուգատեսային ճամբար

Հունվարի 7

Երեքշաբթի օրը խաղացինք ծանոթության խաղ, որովհետև շատերս չգիտեինք միմյանց անունները, միասին շփվեցինք, զրուցեցինք և ծանոթացանք: Փորձեցինք սովորել արցախյան երգեր, մի փոքր դժվար էր, բայց հետաքրքիր էր:

Հունվարի 8

Չորեքշաբթի օրը մեր թեյըմպման օրն էր, մեզ հետ տարել էինք դպրոց քաղցրավենիքներ և թեյեր: Միասին թեյ խմեցինք և հաճելի ժամանակ անցկացրեցինք: Մենք նաև կավից պատրաստեցինք մեր սիրելի մուլտֆիլմի կամ ֆիլմի հերոսին, ես պատրաստեցի ձնեմարդ: Այդ օրը նաև նկարեցինք լոգո մեր ջոկատի համար:

Հունվարի 9

Հինգշաբթի օրը մեր ջոկատով գնացել ենք Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց: Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո մի փոքր նախաճաշեցինք, հավաքվեցինք ու գնացինք: Այնտեղ մենք անհամբեր սպասում էինք, որ սկսենք սահել: Հագանք տաք հագուստներ, ձեռնոցներ, գլխարկներ և այլն: Սկզբում մի քիչ բարդ էր ինձ համար, բայց մի քանի անգամ փորձելուց հետո կարողացա սահել և ուրախ ժամանակ անցկացնել: Գնում ենք սահադաշտ:

Հունվարի 13

Երկուշաբթի օրը մեր ջոկատով գնացել ենք Սևաբերդ, այն գտնվում է Կոտայքի մարզում: Առավոտյան խաղացինք սեղանի խաղեր, «Գտնելուկ» խաղը ինձ դուր եկավ, շատ հետաքրքիր էր: Հետո հավաքվեցինք, պատրաստվեցինք ու շարժվեցինք: Ճանապարհը մի փոքր երկար էր: Սևաբերդում մի քիչ սնվեցինք և գնացինք սահնակներով սահելու, այնտեղ եղանակը տաք էր և հաճելի: Մենք այնտեղ հրաշալի ժամանակ անցկացրեցինք: Գնում ենք Սևաբերդ:

Հունվարի 14

Երեքշաբթի օրը մեզ հյուր էին եկել 12-րդ դասարանցիները: Մենք նրանց հետ կարդացինք և վերլուծեցինք «Անհաղթ աքլորը» հեքիաթը, հետո այն բաժանեցինք հատվածների և նկարեցինք այն մեր պատկերացրած ձևով: Այդ օրը մեզ նաև հյուր էր եկել Լեռանէ ապրանքանիշի հիմնադիր Աննա Պողոսյանը, ում հետ ազգային մոտիվներով գործեցինք թևնոցներ:

Հունվարի 15

Չորեքշաբթի օրը քվեարկել ենք մեր հավանած լոգոյի օգտին, որպեսզի իմանանք, թե որն է մեր ջոկատի լոգոն: Կարդացել ենք Արցախի բարբառով հանելուկներ, փորձել ենք դրանք հասկանալ և նկարել: Ընկեր Նարեկի հետ կավով պատրաստեցինք հայկական զարդանախշեր և գորգեր:

Հունվարի 16

Հինգշաբթի օրը ընդհանուր պարապունքից հետո դասարանում ընկեր Ալվարդի օգնությամբ դերերով կարդացինք «Հոր իրեք խրատը» հեքիաթը, այն մի փոքր երկար էր, բայց հետաքրքիր: Այդ օրը նաև խաղացինք սեղանի խաղեր:

Հունվարի 17

Ուրբաթ օրը առավոտյան աշխատեցինք կավով: Այդ օրը նաև խաղեր խաղացինք դրսում, հետո վերադարձանք, տաքացանք ու մի փոքր նախաճաշեցինք:

Հունվարի 20

Երկուշաբթի օրը դիտեցինք մուլտֆիլմ` Կոկոյի գաղտնիքը: Իմացանք տեղեկություններ Կենաց ծառի մասին: Ընկեր Արևիկի հետ ընկերական հետաքրքիր խաղ խաղացինք: Այդ օրը նաև երրորդ դասարանցիներին սովորեցրեցինք բլոգավարություն, թե ինչպես կրճատել նյութը, ինչպես ընտրել բաժին նյութի համար և այլն:

Հունվարի 21

Երեքշաբթի օրը ամբողջ դպրոցով գնացել ենք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն և այնտեղ դիտել «Մոխրոտը» ներկայացումը: Առավոտյան խաղացինք բառախաղ, երգեցինք արցախյան երգ ու սկսեցինք պատրաստվել: Այնտեղ մեր ջոկատը նստել էր ամենաբարձր տեղում, ես առաջին անգամ էի նստած այդտեղ: Շատ տպավորիչ ներկայացնում էր, ինձ դուր եկավ:

Հունվարի 22

Չորեքշաբթի օրը ուսումնասիրել ենք Արցախյան պարերը: Ընկեր Նարեկի հետ դիտել ենք զարդանախշերի հետ կապված հոլովակ: Մի փոքր ժամանակ ենք անցկացրել նաև դրսում: Երրորդ դասարանցիներին ցույց ենք տվել, թե ինչ պետք է լինի մի քանի օրյա ճանապարհորդության պայուսակի մեջ, իսկ տիկին Անուշը ցույց տվեց, թե ինչ պետք է լինի առաջին բուժօգնության միջոցների տուփը:

Հունվարի 23

Հինգշաբթի օրը ընկեր Գրետայի հետ խաղացինք հետաքրքիր խաղ, պետք թիմերի բաժանվեինք և հարցերի պատասխանները հնարավորինս արագ փնտրել: Մեզ հյուր էր եկել 7-րդ դասարանցի աղջիկ, նա մեզ սովորեցնում էր հայկական պար, այն սովորելուց հետո մենք պարեցինք նաև Նինարե պարը: Այդ օրը նաև աշխատեցինք կավով և ներկեցինք մեր աշխատանքները:

Հունվարի 24

Ուրբաթ օրը առավոտյան քաղցրավենիքների ժամ արեցինք և զրուցեցինք: Տեղեկություններ փնտրեցինք Արցախյան տարազի մասին: Ամփոփեցինք այս ամսվա մեր արած աշխատանքները:

Հունվարի 27

Երկուշաբթի օրը մեզ հետ տարել էինք դպրոց մրգեր, որպեսզի պատրաստենք մրգային ֆրեշ: Մենք պատրաստում ենք նարինջով, խնձորով, բանանով, ելակով և խտացրած կաթով: Հետո մի փոքր նախաճաշեցինք և պատրաստեցինք ճակտնոցներ: Այդ օրը նաև կրկնեցինք մեր արցախյան երգը:

Հունվարի 29

Չորեքշաբթի օրը ծանոթանում էինք արցախյան խոհանոցին, պատրաստել ենք կոլոնդրակներ: Կոլոնդրակը պատրաստելու համար անհրաժեշտ է փոխինձը շաղախել մեղրաջրով կամ դոշաբով, այնուհետև վերածել փոքրիկ գնդակների և տեղադրել ծիրանաչրի կամ սալորաչրի վրա: Այդ օրը նաև ազգագրական փառատոնին մասնակցեցինք, հյուրերին ներկայացրեցինք արցախյան պարը, երգը, տարազը և խոհանոցը:

Հունվարի 30

Հինգշաբթի օրը մեզ հյուր էր եկել կրտսեր դասարանից մի աղջիկ, նա մեզ սովորեցնում էր մի ծրագիր որի միջոցով կարող ենք ծանոթանալ արցախյան բարբառին, այն շատ հետաքրքիր էր: Հետո մենք արցախյան հանելուկներով հետաքրքիր խաղ պատրաստեցինք: Այդ օրը մեզ հյուր էր եկել ընկեր Հասմիկը, նա զբոսավար է, նա մեզ պատմում էր իր աշխատանքի մասին:

Հունվարի 31

Ուրբաթ օրը մենք առավոտյան պատրաստեցինք պիցցա, պիցցան պատրաստելուց հետո մի փոքր հանգստացանք ու համտեսեցինք: Հետո մեզ հյուր եկավ ընկեր Անուշը, նա մեզ ներկայացնում էր տարբեր տարածաշրջանների տարազները, որոնք ունեին շատ հետաքրքիր տեսք: Այդ օրվա ավարտին պատրաստեցինք նաև արցախյան կոլոնդրակ, որի պատրաստման ձևը մենք արդեն սովորել էինք:

Տեղեկություններ

Թեյի մասին

Թեյի բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է, հավանաբար ծագումը կարող է կապվել Հյուսիսային Բիրմայի և Հարավարևմտյան Չինաստանի հետ։ Թեյախմությունը, որպես այդպիսին, տարածվեց Թան արքայատոհմի օրոք, երբ այն միայն օգտագործում էին որպես բժշկական դեղամիջոց։

Continue reading »