Այց կենտրոնական բանկ

Այսօր ընկեր Գրետայի, ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ այցելեցինք Հայաստանի կենտրոնական բանկ: Մեզ ուղեկցում և բացատրում էին այնտեղ: Սկզբում նստեցինք և մեզ ցույց տվեցին, թե հին ժամանակներում մետաղադրեմները ինչ տեսք ունեին, մենք դրանք խոշորացույցով մանրակրկիտ ուսումնասիրեցինք:

Հետո մոտեցանք թղթադրամներին և տեսանք ինչ տեսք ունեին հին ժամանակներում և հիմա: Շատ տարբերություններ չնկատեցի, բայց հետաքրքիր տեսք ունեին: Իմ մեջ ամենաշատը տպավորվեց այնտեղի մեծ հուշադրամը: Շատ հետաքրքիր անցավ կենտրոնական բանկում, շատ նոր բաներ սովորեցի:

Հետո գնացինք Անգլիական այգի, այնտեղ մի փոքր սնվեցինք, քննարկեցինք մեր տպավորությունները, պաղպաղակ կերանք, երգեցինք, պարեցինք ու շատ ուրախ օր անցկացրեցինք:)

(ՑԱՎՈՔ ՆԿԱՐ ՉՍՏԱՑՎԵՑ ԴՆԵԼ) 🙁

Ամառային ճամբարի ամփոփում

Երկուշաբթի` 26.05.2025թ.
Սա մեր առաջին ճամբարական օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք, ծանոթացանք ճամբարային օրակարգին, Ուսումնական պլանը դրեցինք մեր բլոգներում: Հետո գնացինք Բախշյան այգի, այնտեղ ընկեր Սոնան մեզ պաղպաղակ հյուրասիրեց: Կերանք, խաղացինք ու վազեցինք: Այգուց վերադարձանք դպրոց և գնացինք լողավազան, լողավազանում մի լավ հովացանք և ուրախացանք: Այսպես էլ ավարտվեց մեր առաջին ճամբարական օրը:

Երեքշաբթի՝ 27.05.2025թ.
Ճամբարային երկրորդ օրը կրկին սկսեցինք ընհանուր պարապմունքով, հետո մեր դասարանը զարդարեցինք գունավոր թղթերով: Գնացինք բակ անուն գոռոցի խաղացինք, տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց հետո միացան մեզ: Հետո գնացինք մեր հյուրին ընդունելու, մեր հյուրն էր՝ Վաչե Սիմոնյանը, նա մեզ բացատրեց՝ առաջին օգնության մասին, դրա կարևորությունը, անվտանգության կանոնների պահպանումը արշավների ժամանակ և այլն: Հանդիպումից հետո գնացինք սեղանի խաղեր խաղացինք, ծիծաղեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Այսպես էլ ավարտվեց մեր երկրորդ ճամբարական օրը:

Հինգշաբթի՝ 29.05.2025թ.
Ճամբարային երրորդ օրը ինչպես միշտ սկսեցինք ընհանուր պարապմունքով: Հետո հավաքեցինք մեր իրերը և քայլեցինք դեպի ավտոբուսը, գնում էինք Ապարանի ջրամբար՝ Համբարձման ծեսը նշելու: Ճանապարհը տևեց մոտավորապես մեկ ժամ: Հասանք, մի փոքր ընդմիջեցինք, խաղացինք, հետո գնացինք մարդկանց ծաղիկներ բաժանեցինք և երգեցինք նրանց համար, նրանք էլ մեզ քաղցրավենիք հյուրասիրեցին: Ետ եկանք ու գնացինք մի կանաչապատ, գեղեցիկ, հանգիստ միջավայր՝ որտեղ էլ երևում է Ապարանի ջրամբարը, այդտեղ կրկին ընդմիջեցինք, խոսեցինք ու վիճակահանություն արեցինք, ինձ ընկել էր այս երկտողը՝ «Թող այս օրը արևը փայլի իր ողջ շողերով, ծաղիկները ոտքերիդ տակ դառնան գորգեր»: Հետո վերադարձանք դպրոց ու ավարտվեց մեր հագեցած և զվարճալի ճամբարական երրորդ օրը:

Երկուշաբթի` 02.06.2025թ. Օրը կրկին ընդհանուր պարապմունքով սկսեցինք, հետո գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի և եկեղեցական երգեր երգեցինք, քայլելով գնացինք այգի ու ընդմիջում արեցինք: Հետո գնացինք Քոլեջ՝ Գինու դպրոց, Բուսաբուծության լաբորատորիա, շրջայց քոլեջում, Քոլեջում մեզ պաղպաղակ հյուրասիրեցին: Վերադարձանք դպրոց և գնացինք լողալու, լողացինք, ուրախացանք ու ավարտվեց ճամբարական չորրորդ օրը:

Հոլովակներ

Հոլովակ 1

Հոլովակ 2

Հոլովակ 3

Հոլովակ 4

Հոլովակ 5


Իմ գիրքը

«Աշխարհի չեմպիոն Դանին»

Չեք պատկերացնի, թե Դանին ինչքան էր սիրում նրանց գնչուական անվատնակը: Մանավանդ երեկոները, երբ հարմար տեղավորվում էր անկողնու մեջ, իսկ հայրիկը նրա համար հեքիաթ էր պատմում, նավթալամպն էլ թույլ լույս էր տալիս:

Այնքա՜ն հաճելի էր այդ փոքրիկ սենյակում՝ տաքուկ անկողնում պառկած լսել հայրիկի հեքիաթները: Դանիի համար այնքան հիանալի էր, երբ գիտեր, որ եթե քնի, մեկ է՝ հայրիկը կողքին էր լինելու, վարառանի կողքին նստած կամ էլ վերևի մահճակալին պառկած:

Դանին հարյուր տոկոսով վստահ էր, որ նրա հայրիկը աշխարհի ամենահրաշալի և ամենահավես հայրիկն էր: Նրան առաջին անգամ տեսնողը կմտածեր, որ խիստ ու լուրջ մարդ է, բայց իրականում այնքա՜ն զվարճալի է մարդ է նա: Նա լուրջ էր երևում, որովհետև երբեք բերանով չէր ժպտում, նա ժպտում էր միայն աչքերով:

Ես եմ, բարի գալուստ իմ աշխարհ

Բարի գալուստ իմ աշխարհ:

Իմ ներքին աշխարհը միշտ մտածում է ապագայի մասին:

Չգիտեմ ինչու է այդպես, բայց երբ ես մենակ եմ միշտ մտածում եմ դրա մասին, թե ինչ եմ դառնալու, ինչպես եմ ապրելու, ինչպես եմ սովորելու:

Ես այդ ամենի մասին մտածում եմ, երբ նկարում եմ, երաժշտություն եմ լսում, սովորում եմ կամ էլ ուղղակի հանգստանում եմ: Իմ աշխարհում տիրում է հանգստություն, մեղմ ու հանգիստ երաժշտություն, բայց մեկ-մեկ էլ դառնում է խենթ ու խելառ, երաժշտությունն էլ փոխվում է հենց այդպիսին:

Գրեթե ամեն օր ես այցելում եմ իմ աշխարհ, այդտեղ եմ ես պահում իմ երազանքները, նպատակները, գիտելիքները և այլ շատ ու շատ բաներ, որոնք ինձ համար շատ կարևոր են:

Վերջ այսքանը իմ աշխարհի մասին, ցտեսությու՜ն: