Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի: 

Continue reading »

Արևն ու լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քույր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Continue reading »

«Անհաղթ աքլորը» Աքլորի անունից

Մի անգամ քուջուջ անելիս ոսկի եմ գտնում: Բարձրանում եմ կտուրը ու բղավում եմ, թե ոսկի եմ գտել: Մի մարդ է գալիս ինձ վերցնում ու տանում թագավորի մոտ, բայց մի քիչ ուշ հասկացա, որ ինձ նազիր-վեզիրն է տարել այնտեղ:

Թագավորի մոտ բղավում եմ, թե թագավորը ինձանով ապրեց: Թագավորը ոսկիս ետ է տալիս ու նազիր-վեզիրին ասում է, որ ինձ հետ տանի, ինձ էլ վիրավորում է անպիտան բառով:

Ես էլի կտուրն եմ բարձրանում ու ասում, թե թագավորը ինձանից վախեցավ: Նույն նազիր-վեզիրը ետ է գալիս ինձ նորից տանում թագավորի մոտ: Էս թագավորը նազիր-վեզիրին ասում է, որ գլուխս կտրի ուտի, ինձնից պրծնի ու էս անգամ էլ ինձ վիրավորում է սրիկա բառով: Ինձ դնում են պղինձն ու ես էլ ասում եմ, թե թագավորը ինձ տաք-տաք բաղնիք է ուղարկել:

Թագավորը ինձ տաք-տաք կուլ տվեց, ես էլ բղավեցի, թե նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Հենց հասա թագավորի փորը բղավեցի, թե լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

Ես մեկ էլ տեսա, որ էս թագավորի փորը պատռվեց ես էլ միջից դուրս պրծա:

Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ գրավոր շարադրանքի կամ միջոցով ներկայացրու բլոգումդ։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

Continue reading »

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Continue reading »

Մաթեմատիկա

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։

1) 24 x 2 = 48

2) 48 + 5 = 53

3) 50 x 53 = 2650

4) 2650 + 4 = 2654

5) 2654 – 250 = 2404

ՍՏԱՑՎԵՑ

Continue reading »

Մայրենի

Կատարի՛ր առաջադրանքները։
Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ – Վարդը բուրավետ է։
շողշողուն արև – Արևը շողշողուն է
փայլուն աստղ – Աստղը փայլուն է
խորհրդավոր լուսին – Lուսինը խորհրդավոր է
մաքուր օդ – Օդը մաքուր է

Continue reading »

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
– Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.

Continue reading »

Չարաճճի զանգը

Լինում է չի լինում մի դպրոց է լինում: Այդ դպրոցում կար մի չարաճճի զանգ: Բոլորը գիտեն, որ զանգը հնչելու ժամանակ դասը ավարտվում է, բայց ճարաճճի զանգը միշտ դասից երեք ժամ հետո էր զնգում: Ուսուցիչները դրան ուշադրություն չէին դարձնում, իսկ երեխաները միշտ բարկացած էին չարաճճի զանգի վրա: Մի անգամ էլ երեխաները գնացին զանգի մոտ և ասացին.

– Կարո՞ղ ես մի քիչ շուտ զնգալ:

– Ինչու՞ չեմ կարող, – ասաց չարաճճի զանգը:

– Բա ինչու՞ ես մինչև հիմա ուշ զնգացել, – ասացին երեխաները:

– Ես բոլորի խնդրանքները շատ մեծ հաճույքով կատարում եմ և դասից 3 ժամ հետո զնգալը դա ուսուցիչների խնդրանքն էր, – ասաց չարաճճի զանգը: Չարաճճին կատարեց է երեխաների խնդրանքը, միայն տեսնեիք երեխաների երջանկությունը դասից շուտ գնալու պատճառով: Չարաճճի անունը երեխաներն էին զանգին դրել, որովհետև ուշ էր զնգում, իսկ հիմա երեխաները զանիգի անունը դրեցին խնդրանքներ կատարող զանգը: