Հայերենի բարբառներ
Բարբառ է կոչվում լեզվի ճյուղավորման այն համակարգը, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։
Լեզուների բարբառային միասցումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են հենց տեղանքի անունով։
Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Հայերենի բարբառների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 5-րդ դարին, սակայն դրանք հստակ առանձնանում են միջին հայերենում։ Բավական մեծ թիվ են կազմում նոր հայերենի բարբառները։ Հայերենի բարբառների մի մասն այժմ էլ օգտագործվում է, որոշ բարբառների խոսողական տարածքը նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։
Արցախյան բարբառի մասին
Արցախի կամ Ղարաբաղի բարբառը հայերենի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծն է, որը լեզվական ընդհանրություններ ունի «ս» ճյուղի Հադրութի, Շաղախ-Խծաբերդի, և Ուրմիայի, և «լ» ճյուղի Մարաղայի բարբառների և Գորիսի, Կապանի, Ղազախի, Գանձակի, Հավարիկի և այլն ենթաբարբառների հետ։
Ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։
Արցախյան բարբառ
Մազը երկան, խելքը կարճ – մազը երկար, խելքը կարճ
Ուրիշին հացը փոր չի կուշտցնիլ – ուրիշի հացը փոր չի կշտացնի
Առանց սազանդար հըրսանեքյը ցամաքած ախպուրա – առանց երաժշտության հարսանիքը ցամաքած աղբյուր է
Սահմանն ընցնողին կլխեն միշտ մհակավ կըթխեն – սահմաները անցնողին գլխին միշտ մահակով կխփեն
Փիս հավը մին ծյու կածե, սաղ օրը կըրչկըրչա – Վատ հավը մի ձու ածելով ամբողջ օրը կչկչում է
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կըհմանչի – թե չոր ծառը կանաչի, անամոթն էլ կամաչի
Մարթ հիշքան հարուստ ինի, էնքան աշկը ծակ կլինի – մարդ ինչքան հարուստ լինի, այնքան անկուշտ կլինի
Հողը վըրողեն, պերքը` ուտողեն – հողը վարողը բերքը կուտի
Էշշը էլլա էն էշն ա, փալանն ա փոխվում – էշը նույն էշն է, փալանն է փոխվում
Շանան մազ պուկելն էլ ըշխադանք ա – շան մազ փոկելն էլ աշխատանք է