1. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝
մայրություն — մայր + ություն
անամոթ — ան + ամոթ:
Ամպոտ – ամպ + ոտ
Քարոտ – քար + ոտ
Օդային – օդ + ային
Անշնորհք – ան + շնորհք
Դժգոհ – դժ + գոհ
Հեռավոր – հեռու + ավոր
Բարություն – բարի + ություն
Գրավոր – գիր + ավոր
Անորոշ – ան + որոշ
Տհաճ – տ – հաճելի
2. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկյա, անտուն, գունավոր, կաթնեղեն, խորհրդարան:
3. Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:
Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ:
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):
Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ:
Այդ ածանցները մեղմացնում և փոքրացնում են բառերը:
4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:
Շատ ու շատ դարեր առաջ ասորական երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր թաքցրել: ???
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել հավանոց տեղ:
Երեկոյան դարբնոց կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակ փողոցներն ու այգիները հիշեց:
5. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝
Լեռն – լեռնցի:
Երևան – երևանցի
Քաղաք – քաղաքացի
Վան – վանեցի
Մուշ – մշեցի
Աշտարակ – աշտարակցի
Արտաշատ – արտաշատցի
Դվին – դվինցի
Կարս – կարսեցի
Գյումրի – գյումրեցի
Լոռի – լոռեցի
Ամերիկա – ամերիկացի
Նյու-Յորք – նյու-յորքցի
Լոնդոն – լոնդոնցի
Սար – սարեցի
Գյուղ – գյուղացի
6. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:
Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:
ա) Ջրահարս, ծովանկար – ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն – ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց – հողմաղաց, ջրածին
դ) զորագունդ, երկրամաս – զորամաս, երկրագունդ
7. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:
Արմատներն կապվում են ա մասնիկով:
Ձեռագիր – ձեռ (ձեռք) + ա + գիր
Գեղանկար – գեղ + ա + նկար
Շրջագգեստ – շրջ (շուրջ) + ա + զգեստ
Սիրահոժար – սիր (սեր) + հոժար
Դեղնակտուց – դեղն (դեղին) + ա + կտուց
Հոդակապ – հոդ + ա + կապ
8. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
Այստեղ ավելորդ է առևտուր բառը, որովհետև մնացած բոլոր բառերը կապվում էին ա մասնիկով, բացի սրանից:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:
Այստեղ ավելորդ է դասաժամ բառը, որովհետև այն ունի ա հոդակապը, իսկ մնացած բառերը չունեն բառերը:
9. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):
Օրինակ՝
մեծ-մեծ:
Այս բառերը համեմատած մյուս բարդ բառերի գրվում են գծիկով:
Ծանր-ծանր
Զույգ-զույգ
Չորս-չորս
Խիստ-խիստ
Արագ-արագ
Բաց-բաց
Թաց-թաց
10. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:
Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:
Տաք-տաք, սառը-սառը, երկար-երկար, մոտ-մոտ, մեծ-մեծ:
11. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:
Աման – չաման
Մարդ – մուրդ
Պարապ – սարապ
Պակաս – պռատ
Մանր – մունր
Փոքր – մոքր
Ոլոր – մոլոր
Սուս – փուս
12. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Մարդ – մարդամոտ, մարդասեր
Բարի – բարեսիրտ, բարեհոգի
Ձայն – անձայն, ձայնավոր
Սեր – կենդանասեր
Տեր – տիրակալ, տանտեր
Գիր – գրություն, ձեռագիր
13. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:
Պար գալ – պարել
Զրույց անել – զրուցել
Խաղ անել – խաղալ
Թույլ տալ թույլատրել
14. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:
Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,
Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած – գառներին արածեցնող
Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող
Չարամիտ – չար միտք ունեցող
Լեռնագագաթ – լեռան գագաթ
Արագահոս – արագ հոսող
Հարթավայր – հարթ վայր
Աստղագիտություն
Սրտիկ – փոքր սիրտ
Կեչուտ – կեչիների պուրակ կամ անտառ:
15. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Օրինակ՝
միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:
Վիպագիր – վեպ գրող
Մեծագլուխ – մեծ գլուխ ունեցող
Սրընթաց – արագ ընթացող
Երկերեսանի – երկու երես ունեցող
Զբոսայգի – զբոսնելու այգի
Սրամիտ – սուր միտք ունեցող
Հեռուստացույց – հեռուն ցույց տվող
Պահարան – պահելու տեղ
Հայաստանցի – Հայաստանում ապրող
Արմատը բաղադրիչների չբաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն մեկ արմատից կազմված բառերր պազ են:
Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են: