Հայրենագիտության հաշվետվություն

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝
Հայրենագիտություն 4-րդ դասարան

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝
Հայրենագիտության բաժնում ունեմ 15 նյութ

Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝ 
Իմ ազգանվան ծագումը

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝
Իմ բնակավայրը, իմ թաղամասը , այս նախագծի շնիրհիվ ես շատ փաստեր իմացա իմ թաղամասի մասին:

Դժվարություններ ունեացա՞ր  այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞:
Ոչ, ինձ համար ամեն ինչ հասկանալի էր և հետաքրքիր: 

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն այս տարվա ծրագրից՝ 
Սովորել եմ համացանցից գտնել հայաստանի քաղաքների, մարզերի մասին տեղեկություններ:

Ո՞ր նախագծերով ես ճամփորդել դիր բոլորի հղումները՝
Էրեբունի թանգարան
Մատենադարան
Կոմիատասի թանգարան_ինստիտուտ

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝
Ես այդ առարկայի մեջ ոչինչ չեի փոխի, ամեն ինչը լավ է:

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 
Կգնահատեմ 10/8:

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ
Հայրենագիտություն առարական մենք այս տարի ենք սկսել սովորել և այն ինձ դուր է եկել: Հայրենագիտության դասին ես սովորել եմ Հայաստանի թագավորներին, սովորել եմ քաղաքները ու մարզերը:

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» թանգարանը հիմնադրվել է 1968թվականին հոկտեմբերի 19-ին Արին Բերդի բլրի վրա: Թանգարանի բացումը համընկավ Երևանի 2750-ամյակի հետ: 

Ամրոցի մի քանի մասեր վերականգնել են: Էրեբունի թանգարանը ներկայացնում է պատմությունը, մշակույթը և ամենակարևորը` Երևան քաղաքի անձնագիրը, ավելի ճիշտ ՝ սեպագիր արձանագրություն Էրեբունի քաղաքի քարե հիմքում:

Էրեբունի թանգարանը բաժանված է 3 մասի՝ Արին Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, որոնցում կան գտածոների հսկայական հավաքածու `կերամիկա, անոթներ, ապակիներ, բրոնզե թևնոցներ, հողում թաղված հսկայական կարասներ և ագատե ուլունքներ: Այս ամենը հայտնաբերվել է պեղումների ժամանակ:

Հայրենագիտություն

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։
Մենք մինչ Ամանորը զարդարում ենք տոնածառը և տան նկարների վրա դնում ենք փոքրիկ Ամանորյա գլխարկներ: Հետո, երբ գալիս է Ամանորը ընտանիքով ժամը 12 – ին հավաքվում և նշում ենք և մեզ հետ լինում են նաև տատիկս, պապիկս, իսկ ծնողներիս ընտանիքում կրկին հավաքվել և ուրախ նշել են:

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա:
Ես ավանդական համարում եմ խաղողի թփով տոլման: Հնում և հիմա հիմնականում նույն ուտեստներն են եղել, մսով նրբաբլիթները, խաղողի թփով տոլման և մայրաքաղաքային աղցանը:

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները:
Մայրիկս ցանկացել է ձիով տիկնիկ, հայրիկս ֆուտբոլային խաղ, իսկ հիմա կարծում եմ շատ են այդ նվերների տարբերությունները:

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/
Նշում ենք տանը, Ամանորյա ուտելիքներով և միշտ այսպիսի բարեմաղթանքով «Առողջ և ուրախ տարի լինի»:

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

Ծնողներիցս փոքր ժամանակվա Ամանորյա նկար չգտա:

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում
Last Christmas
ABBA Happy New Year
We Wish You a Merry Christmas

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները
Հին ժամանակներում-բացասական կողմ ՝ Հնում Ամանորյա մթերքները և նվերները շատ դժվար էր գտնել
Հին ժամանակներում-դրական կողմ ՝ Հնում Ամանորը նշել են ավելի երկար քան հիմա
Հիմա-բացասական կողմ ՝ Հիմա Ամանորյա հանգստյան օրերը ավելի քիչ են
Հիմա-դրական կողմ ՝ Հիմա կա համացանց և մարդիկ կարողանում են դրա միջոցով բոլորին շնորհավորել

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
Ես Ամանորը կրկին կթողնեի ձմռանը, որովհետև ամեն եղանակի ես ունեմ շատ սիրված բան, իսկ ձմռանը իմ սիրվածը Ամանորն է: Ես Ամանորը շատ եմ սիրում և կարծես ոչինչ չէի փոխի, բայց դե մի բան մեկ է կփոխեի: Իմ կարծիքով պետք է Ամանորը բավականին երկա՜ր նշել, իսկ դուք ինձ հետ համաձա՞յն եք:

Շնորհավո՜ր Ամանոր🎄💖

նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում

Հայրենագիտություն՝ հաշվետվություն

Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, Մեսրոպ Մաշտոցի հայրը եղել է կիսաազնվական Վարդանը։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտը Կորյունն էր: Մեսրոպ Մաշտոցը 405թվաին ստեղծել է հայերենի հնչյունային համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր:

Մատենադարան
Մատենադարանը ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Հին ժամանակներում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

Մովսես Խորենացի
Մովսես խորենացին ծնվել է 410 թվականին և մահացել է 490 – ին: Մովսես Խորենացին Ոսկեդարի մտավոր ու քաղաքական գործիչ էր, պատմահայր, թարգմանիչ, վարդապետ։ Պատմահայր՝ Մովսես Խորենացու կողմից ձեռագրված «Հայոց Պատմություն» մագաղաթյա ձեռագիր մատյաններն ազգային ինքնաճանաչման, հավաստի վավերագրված փաստաթղթեր են բոլոր դարաշրջանների սերունդների համար։ Նրան կոչել են Պատմահայր, Քերթողահայր, Մեծն Մովսես, Տիեզերահռչակ և Սուրբ Մովսես Խորենացի։

Գրիգոր Լուսավորիչ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Հայոց առաջին կաթողիկոս (հուն. «ընդհանրական») եպիսկոպոսապետը ծնվել է շուրջ 238թ.: Ծագումով նա պարթևական ազնվական տոհմից էր: Գրիգորի հայրը՝ Անակ Պարթևը, 238թ. իրականացնում է Հայոց Խոսրով թագավորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվում է։ Անակի մանուկ որդուն իր դայակները փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով նրան Արշակունիների վրեժխնդրությունից։ Կեսարիայում նա մկրտվում է Գրիգոր անվամբ (հուն. «հսկող», «արթուն») և քրիստոնեական հավատքով դաստիարակվում:

Մագաղաթ
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է: Շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Մագաղաթը կաշվից պատրաստված գրանյութ։ Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։

Կարմիր որդան
Հին ժամանակներում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։ Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ և այն կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։ Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ 

Մատենադարան

Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50 000 այցելու։

Մատենադարանը ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա: Հին ժամանակներում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Հայրենագիտություն

Հայկական ուտեստ🤍

Մենք ընտանիքով հավաքվեցինք հայկական սեղանի շուրջ: Սեղանին դրված է հայկական խաշը, թթուն և բաստուրման: «Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից: Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի։  Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ), այն խաշվում է 6-8 ժամ։ Սխտորը, աղն ու կանաչին մատուցվում են սեղանին, կերակուրը համեմելու նպատակով։

Իմ բնակավայրը, իմ թաղամասը

Ես բնակվում եմ Երևան քաղաքի Արարատյան զանգված թաղամսում: Մեր թաղամասի հարևաններն են Հարավ Արևմտյան թաղամասը, Շենգավիթ թաղամասը և Մալաթիա Սեբաստիա թաղամասը: Մեր թաղամասից մինչև դպրոց ընկած ճանապարհը տևում է 15 րոպե: Մեր թաղամասը հիմնադրվել է 50 տարի առաջ: Մեր թաղամասի հարևանությամբ է գտնվում Դալմայի այգիները: Մեր թաղամասում բնակվում են և մեծահասակներ և երիտասարդներ, իսկ բնակչությունը մեծ է: Ավելի շատ են շենքերը, բայց նաև կան առանձնատներ: Իմ բնակավայրով ցավոք գետ չի հոսում: Մեր թաղամասի հարևանությամբ է գտնվում Երևանյան լիճը: Մենք բարեհամբյուր հարևաններ ենք: Նույն բնակավայրում կամ շենքում ապրող մարդիկ համարվում են հարևաններ: Ես այդպիսի հարևաններ չունեմ, ով գաղթել է այլ մարզերից: