Դաս 49
1. Կա՞ արդյոք թիվ, որը կամայական բնական թվի բազմապատիկ է:
Պատասխան` ոչ, չկա
1.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով.
Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել:
Continue readingՄթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ:
Continue reading

«Աշխարհի չեմպիոն Դանին»
Լցակայանում Դանին ու հայրը միայն երկու լցասարք ունեին, իսկ լցասարքի հետևում փայտե խորդանոց կար, որը որպես գրասենյակ էր ծառայում: Գրասենյակում մի հին սեղանից ու ՀԴՄ-ից բացի, ոչինչ չկար:
ՀԴՄ-ն այն դրամարկղային սարքերից էր, որոնց կոճակը սեղմելիս, զանգ է հնչում ու դարակ՝ մեծ դղրդոցով բացվում: Դանին շատ էր սիրում այդ սարքը:
Գրասենյակից աջ գտնվում էր արհեստանոցը, այն մի խորանարդաձև քարե շինություն էր: Այն կառուցել էր Դանիի հայրիկը՝ մեծ հոգատարությամբ ու խնամքով: Արհեստանոցը լցակայանի միակ ամուր կառույցն էր:
«Աշխարհի չեմպիոն Դանին»
Երբ Դանին դեռ փոքր էր, նրա հայրիկն էր իրեն լողացնում, կերակրում, փոխում շորերը ու շատ այդպիսի բաներ, որոնք որպես կանոն անում են մայրիկները:
Տղամարդու համար երեխա պահելն այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ այն դեպքում, որ դրա հետ մեկտեղ նա պիտի նաև հաց վաստակի՝ մեքենաների շարժիչներ նորոգելով ու հաճախորդներին բենզին վաճառելով: Բայց Դանիի հայրը երբեք չէր դժքոհում իր աշխատանքից:
Վաղ հասակում Դանին երբեք տխրած կամ հիվանդացած չկա:
Նա միշտ ուրախ ժպիտով էր, բայց յուղի ու մրի մեջ կորած մի փնթի, փոքրիկ տղայի տեսք ուներ, որովհետև ամբողջ օրն անցկացնում էր հոր արհեստանոցում և օգնում նրան նորոգել մեքենաները:
«Աշխարհի չեմպիոն Դանին»
Ես սկսել եմ կարդալ նոր գիրք, գրքի անունն է՝ «Աշխարհի չեմպիոն Դանին», գրքի հեղինակը Ռոալդ Դալն է: Դե ի՛նչ, սկսեմ պատմել:
Դանին չորս ամսական էր, երբ նրա մայրը անսպասելիորեն մահացավ ու ստիպված նրա հայրիկը միայնակ մեծացրեց Դանիին: Դանին քույր, եղբայր չուներ, նա իր հոր միակ զավակն էր: Դանիի չորս ամսականից սկսած նրանք երկուսով էին ապրում: Ապրում էին մի հին լցակայանի հետևը կայանած մի հին գնչուական անվատնակում:
Դանիի հոր միակ ունեցած-չունեցածը լցակայանն էր, անվատնակն ու անվատնակի հետևի մի փոքր հողակտոր:
Լցակայանը շատ փոքր էր, դաշտերով ու սաղարթածածկ բլուրներով շրջապատված, գյուղական մի նեղ, ամայի ճանապարհի վրա:
Արևմտահայերենից-հայերեն
Ժամանակին մի աղքատ մարդ կար: Որքան աշխատեր, որքան չարչարվեր, նորից նույն աղքատն էր մնում: Հուսահատված, մի օր որոշեց գնալ Աստծո մոտ և հասկանալ, թե երբ է այս աղքատությունից ազատվելու, և ինքն իր համար մի բան է խնդրում: Ճանապարհին հանդիպում է գայլին:
Continue reading