Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ – մառախուղի տակ

Ամպը լեզուն կուլ է տվել – ամպը չի գոռգոռում

Ցերեկն էլ է ցրտից կծկվել – ցերեկը ցրտել է

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:
Մշուշներ – մառախուղ
խաշամ – ծառերից թափված աշնան տերև
Անհամարձակ – համարձակություն չունեցող
Որոտալ – բարձր ձայնով գոռալ

4․Կարդալիս՝

ի՞նչ գույներ ես տեսնում,
Կարմիր, նարնջագույն և դեղին:

ի՞նչ ձայներ ես լսում:
Քամու սուլոցը և տերևների խշխշոցը։

5․Նկարագրիր քո բակի աշունը։
Իմ բակում գույնզգույն տերևները ընկնում են ցած և խշխշում են:

______________________________________

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը վայելում են աշնան քամին:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
    Ինձ դուր եկավ այս պատկերը, որովհետև աշնանը իրոք ամենը ոսկեզոծվում է:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:


  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Ամեն ինչ ոսկեգույն է դարձել: Ոսկի են թվում տերևները և ճյուղերը: Շուրջ բոլորը դեղին հրդեհ է և դեղին ծուխ: Բնությունը աշնան քամին են վայելում: Քամին է այս ամենի տերը:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *